Արևելյան Ղութայում 13 օրվա ընթացքում ռմբակոծությունների հետևանքով 674 մարդ է զոհվել
2479
Ուրբաթ, 02 մարտի, 2018 թ., 18:05
![]() Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանում 13 օրվա ընթացքում ռմբակոծությունների հետևանքով 674 մարդ է զոհվել, հաղորդում է Al Jazeera-ն: Այս մասին ասվում է Արևելյան Ղութայի քաղաքացիական պաշտպանության վարչության զեկույցում: Փաստաթղթում նշվում է, որ Բաշար Ասադի ռեժիմի ուժերն ու նրա դաշնակիցներն Արևելյան Ղութայում 917 ավիա- և 459 հրթիռային հարված են հասցրել: Փետրվարի 19-28-ը 666 մարդ է զոհվել, այդ թվում՝ 127 երեխա, 95 կին և քաղաքացիական պաշտպանության ուժերի 2 ներկայացուցիչ: Իրավապաշտպանների խոսքով՝ զոհերի մեծ մասը տղամարդիկ են, քանի որ նրանք ստիպված են դուրս գալ փողոցներ, որպեսզի սնունդով ապահովեն իրենց ընտանիքներին: Արևելյան Ղութայի բնակիչներն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են ապաստարաններում և նկուղներում: |

Տուապսեում արտակարգ դրություն է հայտարարվել (տեսանյութ)
148Երեկ, 23:46
«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը
106Երեկ, 23:06
Իսրայելը 450 տոննա պայթուցիկով ոչնչացրել է լիբանանյան ստորգետնյա թունելների ցանցը
156Երեկ, 23:04
Տուապսեն կրակի մեջ է անօդաչու թռչող սարքի հերթական հարվածից հետո. #DW (տեսանյութ)
140Երեկ, 22:58
Հրազդան կամրջի տակ երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
93Երեկ, 21:06
Աթենքում 89-ամյա տղամարդը կրակել է որսորդական հրացանով և վիրավորել հինգ մարդու (տեսանյութ)
252Երեկ, 18:32
