2008 թվականի մարտի 4-ին սկսվել են Մարտակերտի ռազմական ընդհարումները
![]() 2008 թվականի մարտի 4-ին, ՀՀ նախագահական ընտրության ցույցերից անմիջապես հետո, սկսվել են Մարտակերտի ռազմական ընդհարումները։ Այն 1994-ի Ղարաբաղյան պատերազմի զինադադարից ի վեր ամենաուժեղ կռիվն էր Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև։ Ադրբեջանը, փորձելով օգտվել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունից, հարձակում է գործել Արցախի զինված ուժերի դեմ։ Նույն օրը, Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է ուժով ետ առնելու ազատագրված հողերը և գնել է ռազմական պետքեր և փամփուշտներ։ Ռազմական ընդհարումը Մարտի 4-ին վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ Լևոնարխ գյուղի մոտ, Մարտակերտում։ Հարձակվողներին կարճ ժամանակով հաջողվել է գրավել Արցախի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող առաջնային հենակետային դիրքեր։ Սակայն մի քանի ժամից պաշտպանական բանակի ստորաբաժանումները դրանք ետ են գրավել։ Ադրբեջանցիները փախուստի են դիմել՝ թողնելով 8 դիակ և ռազմամթերք։ Հայերի կողմից վիրավորվել էին միայն երկուսը։ Ադրբեջանական կողմը հայտնել է միայն չորս զոհված զինվորի անուն, միաժամանակ պնդել, որ հայկական կողմը իբր տասներկու զոհ է տվել։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, այս ռազմական ընդհարման ժամանակ Ադրբեջանը գործածել է հրետանի։ Հրետանի են գործածել և Պաշտպանության բանակը՝ դիրքերը ետ գրավելիս: |

«ՔՊ վստահված անձը մտել է քվեախցիկ»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
2713:06
«Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
3513:00
«Ուզում եմ, որ այս ընտրությունները չլինեն բաց թողնված հնարավորություն»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
6712:54
«Հանցագործության մասին հաղորդում». Գոհար Մելոյան
5812:30
«Քարոզչական նյութերով ընտրատեղամաս այցելելն ընտրախախտում է»․ Էդգար Ղազարյան
7512:18
«Ընտրողը լուսանկարել է թիվ 3 թեկնածուի օգտին լրացված քվեաթերթիկը». Տավրոս Սափեյան
6812:12
