Եվրոպայում անոմալ ցուրտ եղանակի հետևանքով 10 մարդ է զոհվել
![]() Եվրոպական մի շարք երկրներում երեքշաբթի պահպանվում է անոմալ ցուրտ եղանակն ու ձնաբուքը, հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին: Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունն զգուշացրել է վտանգի ամենաբարձր մակարդակի մասին, ինչը նշանակում է, որ եղանակը կարող է վտանգավոր լինել մարդկանց կյանքի համար: Բրիտանական որոշ շրջաններում մինչև 40 սմ ձյուն է սպասվում: Եղանակային պայմանները դարձել են տասնյակ ավիաչվերթների չեղարկման պատճառ: British Airways-ը հայտնել է 68 չվերթի չեղարկման մասին: Բացի այդ, հետաձգվել է մի շարք ուղղություններով գնացքների մեկնումը: Ֆրանսիայի տարածքի մեծ մասում, համաձայն ֆրանսիական ԶԼՄ-ների, գործի է դրվել «սառնամանիք» ծրագիրը, որի համաձայն՝ իշխանությունները 5 հազար ժամանակավոր կացարան են տրամադրել անօթևաններին: Ըստ Figaro-ի՝ Եվրոպայում 3 օրվա ընթացքում, ընդհանուր առմամբ, 10 մարդ է զոհվել, ևս 3-ը Լեհաստանում և Լիտվայում: Ձյուն է տեղացել նաև Ֆրանսիայի ափամերձ տարածքում, Միջերկրածովյան Լազուրե ափում մոտ 6 ժամ ձյուն է եկել: Իսպանական Կատալոնիայում ևս ձյուն է տեղացել, տեղաբնակները ճանապարհներին խնդիրների հետ են բախվել, չեղարկվել են մի շարք համալսարանների դասընթացներ: Անբարենպաստ եղանակ է նաև Իտալիայի հարավում: Նեապոլ քաղաքից 15 կմ դեպի արևելք գտնվող Վեզուվ հրաբուխն ամբողջությամբ պատվել է ձյունով: |

Տուապսեում արտակարգ դրություն է հայտարարվել (տեսանյութ)
148Երեկ, 23:46
«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը
106Երեկ, 23:06
Իսրայելը 450 տոննա պայթուցիկով ոչնչացրել է լիբանանյան ստորգետնյա թունելների ցանցը
156Երեկ, 23:04
Տուապսեն կրակի մեջ է անօդաչու թռչող սարքի հերթական հարվածից հետո. #DW (տեսանյութ)
140Երեկ, 22:58
Հրազդան կամրջի տակ երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
93Երեկ, 21:06
Աթենքում 89-ամյա տղամարդը կրակել է որսորդական հրացանով և վիրավորել հինգ մարդու (տեսանյութ)
252Երեկ, 18:32
