«Աշխատանքիս ամենամեծ գնահատականը երեխաների՝ ուրախությունից փայլող աչիկներն են». տիկնիկագործ Մերի Առաքելյանն ու նրա կերպարային տիկնիկները
![]() Տիկնիկագործ Մերի Առաքելյանը հեքիաթի մի շող է բերում մեր իրականություն: Երևանցի Մերին ամուսնացել է արցախցու հետ և այժմ ապրում ու ստեղծագործում է Ստեփանակերտում: MAMUL.am-ի հետ զրույցում նա պատմում է. «Իմ բոլոր խաղալիքները և տիկնիկները գործում եմ ես: Մեկ տարուց ավելի է, ինչ սկսել եմ զբաղվել տիկնիկագործությամբ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ աղջիկս խնդրեց իր համար գործել իր սիրած կինոհերոսուհուն: Գործեցի, առաջին անգամի համար բավականին հաջող ստացվեց ու սկսեցի ավելի խորանալ արվեստի այդ տեսակի մեջ: Մերիի տիկնիկները հիմնականում կերպարային են: MARY Fancy Crafts-ի տիկնիկներն ամբողջովին հավաքված են մետաղական կոնստրուկցիայի վրա, ինչի շնորհիվ նրանց ձեռքերը, ոտքերը ծալվում են, մարմինն ամբողջությամբ շարժական է: «Ֆինանսական առումից զատ ամենամեծ գնահատականն աշխատանքիդ, իհարկե, երեխաների՝ ուրախությունից փայլող աչիկներն են: Գիտեք, գրեթե, բոլոր իմ պատվիրատուները հետո ինձ գրում են ու պատմում, թե ինչպես իրենց երեխաներն օրերով չեն բաժանվում իրենց տիկնիկներից, գիշերները վերցնում են իրենց հետ քնելու, անգամ մանկապարտեզ են տանում իրենց հետ: Այնքան են կապվում, որ մեկ րոպե անգամ չեն կարողանում բաժանվել իրենց փոքրիկ նմանակներից: Դա իմ աշխատանքի ամենասիրելի մասն է»: Կերպարային տիկնիկներից բացի Մերին գործում է նաև, այսպես կոչված՝ մարդուկներ տարբեր կենդանիների, մրգերի, մուլտհերոսների, մարդկանց կերպարներով: |

«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
10420.10.2026, 11:06
18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
19330.09.2026, 14:00
«Այսօր ցանկացած դպրոցական կարող է գնել ծխախոտ, վեյպ, սպիրտային խմիչք․ խիստ վերահսկողություն է պետք»․ Նարինե Բաղդասարյան
18628.09.2026, 09:42
Վեցամյա աղջիկը Ռուբիկի խորանարդը լուծելու ռեկորդը 3 օրվա ընթացքում երկու անգամ գերազանցել է (տեսանյութ)
109923.09.2026, 21:49
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
23402.09.2026, 20:06
«Քարսիթների չօգտագործման հետևանքները». Դավիթ Թումասյան (տեսանյութ)
21131.08.2026, 22:12




























