Ինչո՞ւ է վտանգավոր երկար ժամանակ հեռուստացույց դիտելը
![]() Հեռուստացույցի դիմաց երկար ժամանակ անցկացնելը մեծացնում է երակային թրոմբոզի առաջացման ռիսկը: Նման եզրակացության են եկել ԱՄՆ-ի Մինեսոտա համալսարանի գիտնականները, գրում է Science Daily-ն: Բժիշկները 24 տարվա ընթացքում հետևել են 45-64 տարեկան 15 հազար ամերիկացիների առողջական վիճակին՝ մշտապես հարցումներ անցկացնելով նրանց կենսակերպի մասին: Այդ ընթացքում երակային թրոմբոզի 691 դեպք է գրանցվել: Ընդ որում, պարզվել է, որ նրանք, ովքեր մշտապես զգալի ժամանակ են անցկացրել հեռուստացույցի դիմաց, տառապել են այդ հիվանդությամբ 1,7 անգամ ավելի հաճախ: «Այդ արդյունքները ցույց են տալիս, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր մշտապես զբաղվում են ֆիզիկական վարժություններով, չպետք է անտեսեն նստած վիճակում երկարատև գտնվելու պոտենցյալ վտանգն, օրինակ, հեռուստացույց դիտելիս»,- ասում է հետազոտության համահեղինակը: Երակային թրոմբոզը հաճախ ազդում է ոտքերի անոթների վրա: Հիվանդությունը կարող է հանգեցնել թոքային զարկերակի արգելափակմանն, ինչն էլ բուժման բացակայության դեպքում կարող է մահվան հանգեցնել: Հարցը նաև նրանում է, որ հեռուստացույցի առջև նստած մարդիկ քիչ շարժունակ կենսակերպ են վարում և հաճախ, դա չնկատելով անգամ, ձեռքի հետ շատ են սնվում՝ ունենալով ավելորդ քաշ: Գիտնականները խորհուրդ են տալիս դիտումից շեղվել ժամը մեկ, հաճախ փոխել մարմնի դիրքը: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
