Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Արմենիա» ԲԿ-ի ծննդատանը 8-րդ երեխային լույս աշխարհ բերած ծննդկանին խնդրել են շնորհակալությունը ֆինանսապես հայտնել

1404
Երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ., 10:50
«Արմենիա» ԲԿ-ի ծննդատանը 8-րդ երեխային լույս աշխարհ բերած ծննդկանին խնդրել են շնորհակալությունը ֆինանսապես հայտնել

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակչուհի, 37-ամյա Հերմինե Առուստամյանը փետրվարի 13-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է բերել իր 8-րդ երեխային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երբ ծննդաբերությունից հետո ծննդկանը մտել է տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մոտ՝ իր շնորհակալությունը հայտնելու, վերջինս ասել է, որ դատարկ ձեռքով շնորհակալություն չեն հայտնում, պետք է թե՛ իրենց լավություն անի, թե՛ կեսարյան անող բժշկին, թե՛ քույրերին:

Հերմինե Առուստամյանը shamshyan.com-ին հայտնել է, որ իրենք հնարավորություն չունեն այդ գումարները վճարելու, նամանավանդ, որ դրանք չհիմնավորված են: Նա խնդրել է հրավիրել Առողջապահության նախարարության աշխատակիցների ուշադրությունը՝ ծննդատանը անօրինական գումարներ պահանջելու փաստով: