Մեքսիկայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
2732
Շաբաթ, 17 փետրվարի, 2018 թ., 10:25
![]() Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի հարավային հատվածում: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 7,2 բալ: Երկրաշարժը զգացվել է երկրի կենտրոնական հատվածում, այդ թվում մայրաքաղաք Մեխիկոյում: Հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել և հավաքվել քաղաքի կենտրոնում, հաղորդում է Associated Press-ը: Փլուզումների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է Օահակա նահանգից դեպի հարավ-արևելք 2 կմ հեռավորության վրա: Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերին Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով ավելի քան 270 մարդ զոհվեց, տասնյակ շենքեր փլուզվեցին: |

Տուապսեում արտակարգ դրություն է հայտարարվել (տեսանյութ)
148Երեկ, 23:46
«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը
106Երեկ, 23:06
Իսրայելը 450 տոննա պայթուցիկով ոչնչացրել է լիբանանյան ստորգետնյա թունելների ցանցը
156Երեկ, 23:04
Տուապսեն կրակի մեջ է անօդաչու թռչող սարքի հերթական հարվածից հետո. #DW (տեսանյութ)
140Երեկ, 22:58
Հրազդան կամրջի տակ երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
93Երեկ, 21:06
Աթենքում 89-ամյա տղամարդը կրակել է որսորդական հրացանով և վիրավորել հինգ մարդու (տեսանյութ)
252Երեկ, 18:32
