Պենդերեցկու երգչախմբային ստեղծագործությունների խորությունը մեծապես հուզել էր հանդիսատեսին
![]() Ժամանակակից դասական երաժշտությունն անհնար է պատկերացնել առանց լեհ կոմպոզիտոր, դիրիժոր և ջութակահար Քշիշտոֆ Պենդերեցկու արվեստի։ Համարձակ նորարարություն, հետաքրքիր մտածողություն, միաժամանակ՝ ֆունդամենտալություն. այսպես կարելի է բնութագրել Պենդերեցկու ստեղծագործությունը։ Հայ հանդիսատեսը փետրվարի 13-17-ը հնարավորություն ունի շփվելու այս հետաքրքիր, ինքնատիպ մտածողությամբ մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտորի բազմաժանր երաժշտության հետ։ Չորս համերգային ծրագրերը, որոնք տեղի են ունենում Պենդերեցկու 85-ամյակին նվիրած փառատոնի և «Պենդերեցկու օրերը Հայաստանում» չորրորդ համերգաշարի շրջանակներում, մեր երաժշտասերներին մատուցում են բարձրակարգ երաժշտություն։ Փետրվարի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, ներկայացրեց Պենդերեցկու երգչախմբային երաժշտությունը։ «Հովերն» իր բարձր կատարողականությամբ հնչեցրեց De profundis-ը, Veni Creator «Ստաբատ մատեր» շարքից, Prosimy Cie «Քադիշ» շարքից, «Քերուբիմ» երգը, Ագնուս դեյ Լեհական ռեքվիեմից և այլ ստեղծագործություններ։ «Հովերի» ձայնային բազմերանգությունն ու Պենդերեցկու ստեղծագործությունների խորությունը մեծապես հուզել էին դահլիճում ներկաներին, որոնց թվում էին նաև Քշիշտոֆ Պենդերեցկին, նրա տիկինը՝ Էլժբետա Պենդերեցկան, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը ուրախությամբ է նշում, որ կոմպոզիտորական դպրոցի՝ համաշխարհային մեծության արվեստագետի երակներում նաև հայկական արյուն է հոսում։ «Պենդերեցկու երգչախմբային գործերն առանձնանում են։ Պենդերեցկու համար մարդկային ձայնը բոլորովին ուրիշ աշխարհ է, հատկապես երբ նա գրում է ակապելլա՝ առանց նվագակցության։ Մտածելակերպով, տիեզերական կապով բոլորովին այլ է Պենդերեցկին։ Ես առիթ եմ ունեցել նրան տեսնելու նաև դիրիժորական վահանակի մոտ, և բոլորովին այլ աշխարհ է Պենդերեցկու աշխարհը։ Մենք շնորհավորում ենք նրա 85-ամյակը, և հաճույքով ներկա կգտնվենք նրա ստեղծագործությունները ներկայացնող մյուս համերգներին»,- նշեց Դավիթ Ղազարյանը։ Պենդերեցկու փառատոնը կպարգևի ևս երկու համերգային երեկո. Այսօր՝ փետրվարի 16-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում կհնչեն Քշիշտոֆ Պենդերեցկու կամերային գործերը, իսկ փետրվարի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացվի Յոթերորդ սիմֆոնիան՝ «Երուսաղեմի յոթ դարպասները» մեծակտավ ստեղծագործությունը։ Նշենք, որ Պենդերեցկու փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։ ![]() ![]() ![]() |

«Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները». Սամվել դպիր Գրիգորյան (տեսանյութ)
133Երեկ, 22:06
Կաթողիկոսն ու «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահը քննարկել են հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները
20124.06.2026, 20:18
««Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
10324.06.2026, 11:54
«Տիգրան Մանսուրյա՛ն, ծեփվել էիր Ավինյանի դոշին, Օրդուբադում Կոմիտասի մշակումները ներկայացվեցին որպես ադրբեջանական». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
16522.06.2026, 13:30
««Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման տեղեկությունն այս պահի դրությամբ չի հաստատվել»․ հայտարարություն
12822.06.2026, 11:54
«Ցուլը ռազմի խորհրդանշաններից մեկն է հնագույն մշակույթներում». Անուշ Հակոբյան
18922.06.2026, 00:42



