Նորացված Range Rover Sport-ը հաղթահարել է 999 աստիճան՝ հասնելով «Երկնային դարպասներ»-ին
![]() Land Rover ընկերությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրված է, թե ինչպես է Range Rover Sport P400e հիբրիդային արտաճանապարհային մեքենան հաղթահարում Չինաստանի Տյանմին լեռան հսկայական աստիճանավանդակը: Մեքենան կարողացել է բարձրանալ 999 աստիճան՝ հասնելով «Երկնային դարպասներ» կոչվող քարայրին: Ամենագնացը վարել է չին-նիդեռլանդացի արշավորդ Թուն Հոփինն, ով խոստովանել է, որ բազում մրցաշարերում է հաղթել, սակայն սա իր կյանքի ամենաբարդ փորձությունն էր: Range Rover Sport P400e-ն նախ անցել է լեռնային բարդ ու վտանգավոր ճանապարհ՝ բաղկացած 99 կտրուկ շրջադարձերից, ապա բարձրացել 999 խոշոր աստիճաններով, և այս ամենը՝ 22 րոպե 41 վայրկյանում: Range Rover Sport նորացված ամենագնացը ներկայացվել էր 2017-ի աշնանը: Դրա ուժային համակարգը բաղկացած է երկու լիտրանոց բենզինային տուրբո շարժիչից՝ 300 ձիաուժ և էլեկտրական շարժիչից՝ 114 ձիաուժ: 100 կմ/ժ-ին մեքենան հասնում է 6,7 վայրկյանում, առավելագույն արագությունը կազմում է 220 կմ/ժ: Մեկ էլեկտրալիցքով կարող է ընթանալ 50 կմ ճանապարհ: |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
