Պաշտոնական․ Բուխարեստը կընդունի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը
![]() Ծանրամարտի 2018 թվականի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կայանալու է մարտի 23-ից ապրիլի 1-ը՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Այս մասին հայտնում է Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան՝ EWF-ը։ Հիշեցնենք, որ ծանրամարտի 2018 թվականի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը պետք է կայանար մարտի 23-ից ապրիլի 1-ն՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, սակայն դոպինգի հետ կապված խնդիրների պատճառով մրցավայրը փոխվեց։ Նշենք, որ դեռևս բաց է ծանրամարտի Հայաստանի հավաքականի՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հարցը։ IWF-ը 2017-ի սեպտեմբերի 30-ին հայտարարել է, որ մեր ֆեդերացիան որակազրկվել է 1 տարով՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար: Մեր հավաքականի որակազրկման ժամկետն ավարտվում է 2018-ի հոկտեմբերի 19-ին։ Տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտարարել էր, որ երեք պետություն՝ Հայաստանը, Չինաստանը և Թուրքիան, հավանաբար, պատիժը կկրեն վեց կամ ավելի քիչ ամիս, ինչի արդյունքում Հայաստանի հավաքականը կկարողանա մասնակցել Եվրոպայի առաջնությանը։ Հարցի շուրջ որևէ նորություն չկա, և, հավանաբար, մեր հավաքականը բաց կթողնի ստուգատեսը։ |

Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
367Երեկ, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
169Երեկ, 19:18
7 մլն դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու. «Ժողովուրդ»
141Երեկ, 09:12
Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
24218.10.2026, 15:42
Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
20917.10.2026, 23:48
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
24117.10.2026, 18:54
