ԱՐՑԱԽ.news լրատվականն սկսեց իր գործունեությունը
Առցանց լրատվության հայկական տիրույթում իր գործունեությունն է սկսել ԱՐՑԱԽ.news լրատվական գործակալությունը: Կայքի շնորհիվ ընթերցողները կարող են տեղեկանալ Արցախի կյանքի իրադարձային՝ քաղաքական, մշակութային, տնտեսական, սպորտային ու այլ ոլորտների կարևոր լուրերին: Նորաստեղծ լրատվամիջոցի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ կայքը գտնվում է համաշխարհային .news տիրույթում: Կայքի պատասխանատուներից տեղեկանում ենք, որ «դրա հիմնական նպատակն Արցախում տեղի ունեցող իրադարձությունները համաշխարհային տիրույթում ներկայացնելն է, ինչը մինչ այժմ բավականին թերի է եղել: Ավելին, աշխարհը հեղեղված է ադրբեջանական և թուրքական բազմաթիվ կայքերով, որոնք միակողմանիորեն են ներկայացնում Արցախին վերաբերող իրադարձությունները: ԱՐՑԱԽ.news-ն այս պահին գործում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, սակայն հետագայում գործելու է նաև ֆրանսերեն և իսպաներեն տարբերակներով: Կայքը պատրաստված է ադապտացիոն տեխնոլոգիաներով և հեշտորեն հարմարվում է ինչպես համակարգչին, այնպես էլ՝ շարժական սարքերից օգտվող սարքերին և հարմարավետ է ընթերցման համար: Կայքին բաժանորդագրվելու համար կարող եք այցելել սոցցանցերում կայքի պաշտոնական էջեր և բաժանորդագրվել: |
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունն Ալմաթիում նախատեսված բանակցություններին
114Երեկ, 22:24Տավուշում իրականացվող գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում․ ԱՆ
13429.04.2024, 17:06ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
21529.04.2024, 08:30Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց
13328.04.2024, 21:24Վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
24528.04.2024, 16:24Ալեն Սիմոնյանն արձակուրդ է մեկնում
11028.04.2024, 14:36