Կարամբյոն՝ Հայաստանի հավաքականի, Մխիթարյանի և աշխարհի ապագա չեմպիոնի մասին
![]() Այսօր Երևանում է ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը, որը հայ հանրությանը ներկայացրեց 2018 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ տեղի ունեցող շրջագայության ՖԻՖԱ-ի դեսպան Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն Քրիստիան Կարամբյոն։ Պաշտոնական արարողությունից հետո անվանի ֆուտբոլիստը պատասխանեց մի քանի հարցի։ Հարցին, արդյոք Հենրիխ Մխիթարյանը կկարողանար խաղալ Ֆրանսիայի այդ տարիների հավաքականում՝ Յուրի Ջորկաեֆի և Ալեն Բոգոսյանի կողքին, Կարամբյոն պատասխանեց: «Հենրիխ Մխիթարյանի պես մեծ տաղանդը կարող է խաղալ ցանկացած ակումբում և հավաքականում։ Բայց Հայաստանի հավաքականից ես ճանաչում եմ նաև Գևորգ Ղազարյանին, որովհետև նա խաղացել է «Օլիմպիակոս»-ի կազմում: Մխիթարյանի մասին ասեմ, որ նա խաղացել է Բունդեսլիգայում, հիմա Պրեմիեր լիգայում է խաղում և կարող է այդ փորձով կիսվել Հայաստանի հավաքականում իր թիմակիցների հետ՝ օգնելով իր հավաքականին հասնել նպատակներին»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։ Հարցին, թե ով է ուժեղագույն ֆուտբոլիստը, որի հետ երբևէ խաղացել է, Կարամյոն պատասխանեց․ «Շատ են․․․ Յուրի Ջորկաեֆը, Զինեդին Զիդանը, Թիերի Անրին... Շատ լավ ֆուտբոլիստներ կան, ում հետ բախտ է վիճակվել խաղալ: Ազգային հավաքականում, իհարկե, Զիդանն է լավագույնը եղել: Ինչ վերաբերվում է ուժեղագույններին, ում դեմ խաղացել եմ․․․ Ռոնալդոն է, Ռիվալդոն, Ռոնալդինյոն...»։ Խոսելով աշխարհի 2018 թվականի առաջնության հավանական հաղթողի մասին՝ Կարամբյոն նշեց․ «20 տարի առաջ մենք նվաճեցինք գավաթը 2 հայի հետ: Հիմա չգիտեմ, թե որ թիմում հայեր կան, բայց հենց այդ թիմն էլ կհաղթի (խմբ․՝ ծիծաղում է): Եթե լուրջ, նշեմ, որ իհարկե կցանկանայի, որ Ֆրանսիան հաղթեր։ Ֆրանսիացիները լավ հնարավորություններ ունեն։ Չնայած որ կան լուրջ մրցակիցներ՝ Արգենտինան, Բրազիլիան, Իսպանիան, Գերմանիան... և, ինչու ոչ, Ռուսաստանը, որպես ընդունող երկիր: Ժամանակը ցույց կտա»։ |

Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
367Երեկ, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
169Երեկ, 19:18
7 մլն դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու. «Ժողովուրդ»
141Երեկ, 09:12
Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
24218.10.2026, 15:42
Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
20917.10.2026, 23:48
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
24117.10.2026, 18:54

