Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 02 փետրվարի, 2025 թ.

Զանգվածային մահապատիժ՝ Լիբիայում (տեսանյութ)

1702
Հինգշաբթի, 25 հունվարի, 2018 թ., 21:07
Զանգվածային մահապատիժ՝ Լիբիայում (տեսանյութ)

Լիբիայի Բենգազի քաղաքում կալանավորվածներին գնդակահարել են փողոցում՝ անցորդների աչքի առաջ, հայտնում է Al Arabiya-ն: Աղբյուրի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են կապույտ համազգեստ հագած տղամարդկանց ծնկի իջեցնում փողոցի մեջտեղում, այն մզկիթի մոտ, որտեղ հունվարի 23-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել: Այդ ահաբեկչության պատճառով զոհվել էր 35 մարդ: Թե ովքեր են եղել կալանավորվածները, հայտնի չէ:

Տեսանյութի վերջում նրանք պատկերված են գետնին ընկած՝ սեփական արյան մեջ:

Հրապարակային գնդակահարությունն արդեն արժանացել է ՄԱԿ-ի քնադատությանը: