Բերձորցի երիտասարդ նկարչուհի Անահիտ Ըռքոյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ Երևանում
469
Երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ., 18:05
Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում, Երևանի «Թեքեյան կենտրոն»-ի «Արամ և Գոհար Խաչատրյաններ» ցուցասրահում կայացել է բերձորցի երիտասարդ նկարչուհի՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ըռքոյանի նկարների անհատական ցուցահանդեսը: «Ապրելով Արցախում՝ չէի կարող բաց թողնել այս առիթը: Իմ աշխատանքներում գլխավորը գույներն են, որը ցույց է տալիս իմ՝ արցախցի լինելու և կյանքին դրական վերաբերվելու նշան»,- ասել է Անահիտը և հավելել, որ ներկայացրել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում ուսանելու տարիներին ստեղծած աշխատանքները: Նախատեսված է՝ փետրվարին ցուցահանդեսը տեղափոխել Արցախ: |
«Բանվորի արձան»-ի տապալումից և անհետացումից 7 տարի անց է մասնատված արձանը գտնվել
12501.05.2024, 20:36Գանձագողերը քանդում են Կապադովկիայում (Գամիրք) պահպանված միակ հայկական եկեղեցին
11801.05.2024, 17:18«Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան
14330.04.2024, 19:48Երվանդ Քոչարի մեծածավալ «Ընդվզումը»՝ Պուշկինի փողոցի շենքերից մեկի ճակատին (լուսանկար)
17029.04.2024, 00:06Պեղվում է Չեսար Օրբելյանի ապարանքը Հորսում (լուսանկար)
16528.04.2024, 23:48Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը (տեսանյութ)
19027.04.2024, 23:18