Պաշտոնական. Հյուսիսային և Հարավային Կորեաները միավորվում են՝ հանուն օլիմպիական խաղերի
![]() ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան՝ ԿԺԴՀ-ն, կմասնակցի Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում կայանալիք 2018-ի ձմեռային օլիմպիական խաղերին։ «Ուրախ եմ հայտնել, որ ԿԺԴՀ-ի մարզիկները կմասնակցեն 2018-ի օլիմպիական խաղերին»,- նշել է նա։ Նշենք, որ օլիմպիական խաղերին կմասնակցի հյուսիսկորեացի 22 մարզիկ՝ 3 մարզաձևում։ Նշենք նաև, որ հունվարի 20-ին ՄՕԿ-ի շտաբ-բնակարանում՝ Լոզանում, կայացել է ԿԺԴՀ-ի, Հարավային Կորեայի, ՄՕԿ-ի և 2018-ի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի փակ հանդիպումը, որի ընթացքում կողմերը հռչակագիր են ստորագրել։ «Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ հանդիպման համար։ Այն բարեկամական մթնոլորտում է անցել։ Ավելի վաղ մենք առանձին-առանձին հանդիպել ենք կողմերի հետ։ Հիմա համատեղ քննարկեցինք մի շարք հարցեր՝ քաղաքական տարաձայնությունները հարթելու համար, որպեսզի Փհենչհան-2018-ն անցնի արդար պայքարի ոգով։ Այս համաձայնությանը հասնելը հնարավոր չէր լինի դեռևս մի քանի շաբաթ առաջ, այդ պատճառով ես շնորհակալ եմ ԿԺԴՀ-ին և Հարավային Կորեային՝ հանուն օլիմպիական շարժման և հանուն սպորտի այս որոշումն ընդունելու համար»,- նշել է Բախը։ Նշենք նաև, որ Հյուսիսային և Հարավային Կորեաներն օլիմպիական խաղերին հանդես կգան մեկ դրոշի ներքո։ Կորեայի միավորված հանրապետության օրհներգը կլինի «Արիրան» ժողովրդական երգը։ |

Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
367Երեկ, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
169Երեկ, 19:18
7 մլն դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու. «Ժողովուրդ»
141Երեկ, 09:12
Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
24218.10.2026, 15:42
Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
20917.10.2026, 23:48
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
24117.10.2026, 18:54
