Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2026 թ.

Քաբուլի հյուրանոցի վրա հարձակման հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը հասնում է 35-ի

1254
Կիրակի, 21 հունվարի, 2018 թ., 10:05
Քաբուլի հյուրանոցի վրա հարձակման հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը հասնում է 35-ի

Քաբուլի Intercontinental հյուրանոցի վրա զինված հարձակման հետևանքով վիրավորվել և զոհվել է ավելի քան 35 մարդ՝ բոլորն էլ Աֆղանստանի բնակիչներ, հայտնում է 1TV-ն: Հարձակվողներից մեկին իրավապահները կարողացել են ոչնչացնել: Հյուրանոցի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել: Նախնական տեղեկություններով՝ զինված անձինք 3-ն են կամ 4-ը: Ոստիկանությունը շրջապատել է հյուրանոցի շենքը:

Նշվում է, որ այցելուներից 100-ն ու հյուրանոցի անձնակազմը տարհանվել են:

Քաբուլի հյուրանոցի վրա հարձակման հետևանքով ավելի քան 35 մարդ է տուժել