«Մի խաղալիքի պատմություն»-ը Գյումրու Երիտասարդական Պալատում
Այսօր Գյումրու Երիտասարդական Պալատում տեղի է ունեցել «Մի խաղալիքի պատմություն» ծրագրի շնորհանդեսը, որն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ «Սերունդների համերաշխություն» ԵՀԿ-ի և Գյումրու Երիտասարդական Պալատի կողմից: Ծրագիրը բաղկացած էր երկու փուլից՝ այցելություն Գյումրիի Ֆ. Նանսենի անվան երեխաների խնամքի տուն և ծրագրի հիմնական փուլ՝ ցուցահանդես և համերգային ծրագիր: Ծրագրի առաջին փուլին մասնակցել են Գյումրու Երիտասարդական Պալատի կամավորները, Պալատի ՍՔԱՅ ակումբի անդամները և Ռոք Դպրոցի սաները, ովքեր այցելել էին Ֆ.Նանսենի անվ. երեխաների խնամքի տուն: Այցելության ընթացքում նախատեսված միջոցառման ժամանակ ելույթներ են ունեցել ինչպես երիտասարդները, այնպես էլ հաստատության սաները: Ծրագրով նախատեսված էր նաև «Իմ սիրած/երազած փափուկ խաղալիքը» թեմայով ստեղծագործություն, որոնք ներկայացված են ցուցահանդեսում: Ծրագրի երկրորդ փուլից առաջ տեղի է ունեցել նախապատրաստական աշխատանք: Արդյունքում, ըստ 30 երեխայի նույն քանակի նկարների, պատրաստվել է 30 տիկնիկ: Ծրագրի նպատակն է եղել՝ ապահովել շփում վերոնշյալ երկու խմբերի միջև: Ազատ, առանց կարծրատիպերի շփման կարիք ունեն ոչ միայն հաստատության սաները, այլև երիտասարդները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սաների նկարներն արտացոլում են յուրաքանչյուր հեղինակի զգայական ներաշխարհը, իսկ տիկնիկ պատրաստելն իր հերթին պատրաստողի հուզական-ստեղծագործական աշխարհի արտացոլումն է, կարելի է ասել, որ ծրագրի արդյունքում հնարավոր է եղել հասնել գերնպատակի: |
Արսեն Գրիգորյանը բեմից երգեց «Հիմի՞ էլ լռենք» երգը (տեսանյութ)
5321:24Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի»-ն (տեսանյութ)
7319:36«Պարտավոր ենք լինել եկեղեցու կողքին»․ Ալլա Լևոնյան (տեսանյութ)
9614:48Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակույթի գործիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8314:30Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
102Երեկ, 11:18«Հուշարձանների պղծումն անթույլատրելի է՝ որտեղ էլ լինի»․ Զախարովա
58815.05.2024, 14:24