«Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը ներկայացրել է ֆրանսիական երաժշտություն՝ Խաչատրյանի տանը
Հունվարի 18-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հյուրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակն էր՝ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ) և Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ) կազմով։ Նրանց էին միացել նաև դաշնակահարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Ներսիսյանը և հոբոյահար Տիգրան Վարդանյանը։ Քառյակի երաժիշտները հանդես էին գալիս տարբեր անսամբլային կազմերով՝ դուետ, տրիո։ Երեկոյի ընթացքում հնչել են ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի կամերային ստեղծագործությունները՝ սոնատ կլարնետի և ֆագոտի համար, սոնատ ֆլեյտայի և դաշնամուրի համար, դաշնամուրային սոնատ 4 ձեռքի համար, սոնատ կլարնետի և դաշնամուրի համար, տրիո հոբոյի, ֆագոտի և դաշնամուրի համար։ Խոսելով «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակի մասին՝ Դավիթ Գյուլամիրյանը նշել է, որ իրենց անսամբլի ապագան տեսնում է գունավոր, ցանկանում և ձգտում են հանդես գալ մեծ բեմերում։ Եվ այդ ճանապարհին գարնանը հյուրախաղեր ունեն Գերմանիայում։ Ի դեպ, քառյակը երկամյա գործունեության ընթացքում արդեն հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունում, Չինաստանում, Լիբանանում։ |
«Բանվորի արձան»-ի տապալումից և անհետացումից 7 տարի անց է մասնատված արձանը գտնվել
12501.05.2024, 20:36Գանձագողերը քանդում են Կապադովկիայում (Գամիրք) պահպանված միակ հայկական եկեղեցին
11801.05.2024, 17:18«Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան
14330.04.2024, 19:48Երվանդ Քոչարի մեծածավալ «Ընդվզումը»՝ Պուշկինի փողոցի շենքերից մեկի ճակատին (լուսանկար)
17029.04.2024, 00:06Պեղվում է Չեսար Օրբելյանի ապարանքը Հորսում (լուսանկար)
16528.04.2024, 23:48Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը (տեսանյութ)
19027.04.2024, 23:18