«Ողջամիտ կասկած ունեմ, որ աջ ղեկով մեքենաների որոշումն արտոնյալների համար նոր բիզնես ստեղծելու նպատակով է». Գ. Պետրոսյան
«Հունվարի 11-ին կառավարությունը հաստատեց որոշում, ըստ որի՝ ապրիլի 1-ից արգելվում է ներկրել աջ ղեկով մեքենաներ: Հիմնավորումը զավեշտալի է. եթե ասում եք՝ շահագործումն սպառնում է անվտանգությանն ու քաղաքացիների կյանքին, ապա որքանով է տրամաբանական եղածը թույլատրել շահագործել, նոր ներմուծումը՝ կանխել: Ողջամիտ կասկած ունեմ, որ սա արվում է որոշ արտոնյալների համար նոր բիզնես ստեղծելու նպատակով»,- Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀ-ն ընդունել է աջակողմյան երթևեկության կանոնները, որը պետք է պահպանել. «Հարցը հասունացել էր ու վիճակագրական տվյալները բերել էին նրան, որ ավելացել էր վթարների քանակը»: Պատգամավորին չբավարարեց նախարարի պատասխանն ու նա կրկնեց հարցը: «Մարդկանց սեփականությունն է ու չենք կարող դրա դեմ արգելք դնել»,- ասաց Մարտիրոսյանը: |
«Շենգավիթ» ԲԿ-ում 47-ամյա ծննդկան է մահացել
5322:24«Կան կարիքներ, որոնց ապահովելու առումով չի կարելի ասել՝ փող չկա»․ Փաշինյան
32216.05.2024, 12:30«Ամեն տարի աշխարհում վնասվածքներից 0-18 տարեկան 950.000 երեխա է մահանում». Արմեն Մուրադյան
31216.05.2024, 00:48«Աշխատանքից ազատել են՝ Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար». Գևորգ Թամամյան (տեսանյութ)
41215.05.2024, 12:30Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենն ազատվել է պաշտոնից (լուսանկար)
43015.05.2024, 11:36Սոճիների ծաղկման շրջանը կարող է դառնալ ալերգիկ ռինիտի սրացման պատճառ
47514.05.2024, 19:48