Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի այցելուների թիվն աճել է
418
Շաբաթ, 20 հունվարի, 2018 թ., 20:10
2017-ին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն ունեցել է 18 հազար 685 այցելու, այդ թվում՝ 4847-ն արտերկրից. նախորդ տարվա համեմատ այցելուների թիվն աճել է 21 տոկոսով: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը: Նա նշել է, որ թանգարան են այցելում ոչ միայն տեղացիներ, այլև՝ ՀՀ-ից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Հոլանդիայից, Լեհաստանից, Ճապոնիայից, Չինաստանից, Ֆիլիպիններից, Գերմանիայից և այլ երկրներից ժամանած մարդիկ: Բալայանի խոսքով՝ այցելուների մեծ մասի նպատակն է ոչ միայն տեսնել Արցախն, այլև ծանոթանալ նրա պատմությանն ու մշակույթին, ինչպես նաև անձամբ տեղեկանալ հակամարտության իրական խնդրին: |
Սերգեյ Խաչատրյանը և Էդուարդ Թոփչյանը համերգային աննախադեպ շրջագայություն կունենան Հայաստանում
6402:06«Տալույս» երգչախումբը Հայաստանի ու Արցախի օրհներգերով ողջունեց Սրբազանի գլխավորած քայլերթը (տեսանյութ)
94Երեկ, 20:30«Բանվորի արձան»-ի տապալումից և անհետացումից 7 տարի անց է մասնատված արձանը գտնվել
13701.05.2024, 20:36Գանձագողերը քանդում են Կապադովկիայում (Գամիրք) պահպանված միակ հայկական եկեղեցին
12901.05.2024, 17:18«Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան
15730.04.2024, 19:48Երվանդ Քոչարի մեծածավալ «Ընդվզումը»՝ Պուշկինի փողոցի շենքերից մեկի ճակատին (լուսանկար)
17729.04.2024, 00:06