«Տղաս վնասվածքներով դպրոցից հիվանդանոց է վազել». Պերմի դպրոցում տուժած հայ երեխայի հայրը մանրամասներ է ներկայացրել
Պերմի թիվ 127 դպրոցի վրա հարձակման հետևանքով տուժած 10-ամյա հայ տղայի հայրը «Комсомольская правда»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել արյունալի դեպքից: «Տղաս այդ դպրոց է հաճախում առաջին դասարանից: Մեզ դուր էր գալիս այդ դպրոցը: Տղաս պատմել է, որ ժամը մոտավորապես 9.45 իրենց դասարան 2 տղա են ներխուժել: Նրանցից մեկը դանակով մոտեցել է ուսուցչուհուն, հարվածել նրան, ապա միանգամից մոտեցել տղայիս, ով նստած է եղել առջևում, և վնասել նրան: Որդիս գլխի վնասվածք է ստացել: Նա արագ վազել է միջանցք, ապա փողոց, հասել Գագարինի զբոսայգում գտնվող հիվանդանոց»,- ասել է տղայի հայրն՝ Արգիշտի Աբրոյանը: Աբրոյանը նշել է, որ այժմ իր կինը երեխայի մոտ հիվանդանոցում է, նա ևս դուրս է եկել աշխատանքից, գնացել խանութ և մթերքներ է տանում երեխային: Նշենք, որ ավելի ուշ հայտնի է դարձել, որ հրապարակված ցուցակում սխալ է գրվել 10-ամյա Աբրոյանի անունը. նրա անունն իրականում Մենուլա չէ, այլ Մենուա: |
Մոփեդներ են վթարվել. կա զոհ
12800:54Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձ հիվանդանոց է տեղափոխվել
126Երեկ, 22:06ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Կիրանցում բախումներ են. սև բերետավորները փորձում են բացել ճանապարհը
115Երեկ, 21:12Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
14325.04.2024, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
12125.04.2024, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
11925.04.2024, 12:06