Բրիտանական թագավորական ընտանիքի հռչակավոր ու թանկարժեք տիարաները
4504
Կիրակի, 28 հունվարի, 2018 թ., 19:05
Թագերի տարատեսակ հանդիսացող տիարաները բրիտանական թագավորական ընտանիքի ամենահանրահայտ զարդերից մեկն են: Դրանցից մի քանիսն, իրավամբ, համարվում են անգնահատելի ոչ միայն թանկարժեք քարերի առատության, այլև պատմական կարևոր իրադարձությունների վկաները լինելու համար: Արքայական ընտանիքի ամենահայտնի տիարաներն ու դրանց պատմությունները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: 1. Գեորգ 4-րդի զարդը Այս զարդը պատրաստվել է Գեորգ 4-րդի թագադրման նպատակով՝ 1820 թվականին: Դրա վրա կա ավելի քան 1000 ադամանդ և 100-ից ավելի մարգարիտ: 2. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի աղջիկների նվերը Սա յուրահատուկ զարդարանք է, որը միաժամանակ ևʹ տիարա է, ևʹ մանյակ: Այն Մարիա Տեսկային են նվիրել Գեորգ 5-րդի հետ պսակադրության առիթով: Ըստ ասեկոսեների՝ սա Եղիսաբեթ թագուհու ամենասիրելի զարդն է: 3. Բիրմայական սուտակե տիարա Սա Եղիսաբեթ 2-րդին նվիրած ամենաթանկարժեք նվերներից է: Այն իր անունն ստացել է բիրմացիների կողմից նվիրված թանկարժեք քարերի շնորհիվ: Նրանք կարծում են, որ սուտակներն ու ադամանդները կրողին հեռու են պահում հիվանդություններից ու մահից: 4. «Նիմբ» զարդարանքը Սա պատրաստվել է Գեորգ 4-րդի կնոջ համար, այնուհետև դարձել է Եղիսաբեթի 18-ամյակի նվերը: Ասում են, որ այս տիարան նա այնքան էլ չի հավանել, ուստի շտապել է այն նվիրել քրոջն, ապա՝ դստերը: Զարդը նորից հանրահայտ դարձավ, երբ այն իր հարսանիքի օրը կրեց Քեյթ Միդլթոնը: 5. Արևելյան թանկարժեք զարդը 1953 թվականին Վիկտորյա թագուհին այն նվեր է ստացել իր ընտրյալից: Նախ այն զարդարված է եղել օպալով, որոնք փոխարինվել են սուտակներով: 6. Բրազիլական նվեր 1953 թվականին Բրազիլիայի նախագահը երիտասարդ թագուհուն է տվել ծովակնյա ականջօղեր: Դրանք այնքան են դուր եկել թագուհուն, որ ոչինչ չի մնացել, քան ծովակնյա նմանատիպ տիարա պատվիրելը: 7. «Բահրոմա» զարդարանքը Զարդի առաջին տիրուհին եղել է Վիկտորյա թագուհին, նրանից հետո այն մի թագուհուց մյուսին է անցել, բայց այդքան էլ հանրահայտ չի եղել: Տիարայի աստեղային ժամը վրա է հասել այն ժամանակ, երբ Եղիսաբեթ 2-րդը որոշել է ամուսնանալ դրանով: Ի դեպ, նա հաջողացրել է պսակադրությունից առաջ վնասել այն: 8. Վլադիմիրյան տիարա Ալեքսանդր 2-րդ թագավորի կինը՝ Մարիա Պավլովնան, այն այսպես է անվանել Վլադիմիր իշխանի պատվին: 9. «Սիրո հանգույցներ» Այն ստեղծել են Մարիա թագուհու պատվին, ինչից հետո այն ժառանգվել է նրա թոռնուհուն: 1981-ին դրա տիրուհին է դարձել արքայադուստր Դիանան: Նրա ու Չարլզի ապահարզանից հետո տիարան վերադարձվել է Բուքինգհեմյան պալատ: 10. Դելիական տիարա 1911-ին այն ստեղծվել է Նորին գերազանցության մոր համար, դրանից հետո այն շատ է փոփոխվել: Այժմ այն պարբերաբար կրում է Չարլզի կինը: 11. Սփենսերների տոհմային տիարան Այս թանկարժեք զարդը կրել են Սփենսերների կանայք, սակայն այն հայտնի է դարձել, երբ արքայադուստր Դիանան այն կրել է հարսանիքի ժամանակ: 12. «Սոտայի» զարդ Ստեղծվել է լորդ Գրեվիլի կնոջ համար, ով Եղիսաբեթի ընկերուհին է: Սակայն ամուսինը հայտարարել է, թե օրենք չէ ընդունել նման թանկարժեք նվերներ, ուստի առաջին անգամ նրա կինն այն կրեց միայն 1947-ին: Դրանից հետո այն բաժին հասավ նրա դստերն, ով էլ տիարան նվիրեց Չարլզի երկրորդ կնոջը: Ի դեպ, արքայական ընտանիքում տիարաները կրում են ամուսնացած կանայք: