Վորոնեժում բազմազավակ հայ ընտանիքի տուն է այրվել
972
Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 21:05
ՌԴ Վորոնեժի մարզում Ենդովիշչե գյուղում բազմազավակ հայ ընտանիքի տուն է այրվել, հաղորդում է rusarminfo-ն: «Ենդովիշչե գյուղում հրդեհի հետևանքով բազմազավակ հայ ընտանիք է տուժել՝ 10, 3 և 3 տարեկան 8 ամսական երեխաների հետ: Հրդեհի հետևանքով վնասվել է տանիքն ու տան ներքին հատվածը, ամբողջությամբ այրվել է փայտյա կառույցը»,- РИА «Воронеж»-ին ասել է Վորոնեժի Սեմիլուկսկի շրջանի՝ վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Նիկոլայ Սավրասովը: Նրա խոսքով՝ հրդեհի պատճառ է դարձել կարճ միացումը: Ինչպես նաև հաղորդվում է, որ ընտանիքը ժամանակավորապես տեղափոխվել է իր հարազատների մոտ, իսկ շրջանի վարչակազմը պատրաստ է նյութական օգնություն ցուցաբերել հայ ընտանիքին: |
Ռուսաստանը կրկին հարվածել է Օդեսային․ կան տուժածներ (լուսանկար)
11811:06Բռնազավթված Քարվաճառում բեռնատարն ընկել է ձորը. կա զոհ
98Երեկ, 17:36Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով 19 մարդ է զոհվել (տեսանյութ)
405Երեկ, 11:06ՌԴ-ում ծառն ընկել է 5 տարեկան երեխայի վրա․ նա տեղում մահացել է (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել) (տեսանյութ)
260Երեկ, 10:18Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել
15730.04.2024, 22:18Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է
14930.04.2024, 21:54