Պերմի դպրոցի վրա հարձակում գործած անչափահասը Ռուսաստանը «ստրուկների երկիր» է անվանել
Անչափահասը, ով Պերմի դպրոցում դանակահարություն է կազմակերպել, աջակցել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, բացի այդ, բացասական է արտահայտվել Ռուսաստանի հասցեին, հաղորդում է Gazeta-ն: «Դպրոցում դանակահարություն կազմակերպելուց առաջ տղան ջնջել է «ВКонтакте» կայքում իր բոլոր գրառումները: Սակայն սոցցանցում մնացել են նրա որոշ մեկնաբանություններ, որտեղ նա աջակցում է Նավալնիին և վատ արտահայտվում Ռուսաստանի հասցեին»,- նշում է RT-ն: 16-ամյա տղան մեկնաբանություններից մեկում գրել է. «Թող նա (Նավալնին) երկիրը կործանի: Միևնույնն է՝ ստրուկների երկիր է»: Երիտասարդի՝ սոցցանցի էջերում կան նաև բազմաթիվ տեսագրություններ՝ նվիրված ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում տեղի ունեցած դպրոցական խոշոր ահաբեկչությանը: Վերջին տվյալների համաձայն՝ դեպքի հետևանքով 15 դպրոցական է տուժել: Վիրավորների թվում հայ աշակերտուհի կա: |
Մոփեդներ են վթարվել. կա զոհ
12800:54Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձ հիվանդանոց է տեղափոխվել
126Երեկ, 22:06ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Կիրանցում բախումներ են. սև բերետավորները փորձում են բացել ճանապարհը
115Երեկ, 21:12Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
14325.04.2024, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
12125.04.2024, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
11925.04.2024, 12:06