«Եթե շուն էլ լինի, պիտի տեր ունենա թատրոնը». այս օրն իր մահկանացուն է կնքել Վլադիմիր Աբաջյանը
«Հանդիսատեսը վատը չի լինում, եթե դերասանը լավն է»,- հարցազրույցներից մեկում ասել է թատրոնի, կինոյի և խոսքի նշանավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը: «Թատրոնը, առհասարակ, դեր պիտի ունենա: Եթե շուն էլ լինի, պիտի տեր ունենա թատրոնը: Հիմա անտեր թատրոն է: Ով հասցնում է, իրեն է քաշում: Չգիտեմ՝ հետո ինչ է լինելու մեր թատրոնի վիճակը: Բայց թատրոնը միշտ եղել է ու կա ու կմնա մեր ժողովրդի մեջ: էս թոհուբոհը կանցնի, գռեհիկ, անհամ կատակները կանցնեն, և դուք, ինձ թվում է, լավ ժամանակների պիտի հասնեք: Մի բան, որ սկիզբ ունի, վերջ էլ կունենա՛»,- մի առիթով հուսադրել է սիրված արտիստը: Վլադիմիր Աբաջյանը ծնվել է 1937 թվականին Շիրակի մարզի Շիրակ գյուղում (նախկին անվանումը՝ Ղոնախղռան)։ 1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: Թատրոնում կերտել է 50-ից ավելի դերեր։ Հայտնի է նաև որպես ասմունքի վարպետ, խաղացել է նաև կինոյում («Սայաթ-Նովա», «Հուսո աստղ», «Արահետ» և այլն)։ Նա իր մահկանացուն կնքեց 2013-ի հունվարի 15-ին՝ Երևանում: |
Սերգեյ Խաչատրյանը և Էդուարդ Թոփչյանը համերգային աննախադեպ շրջագայություն կունենան Հայաստանում
6402:06«Տալույս» երգչախումբը Հայաստանի ու Արցախի օրհներգերով ողջունեց Սրբազանի գլխավորած քայլերթը (տեսանյութ)
94Երեկ, 20:30«Բանվորի արձան»-ի տապալումից և անհետացումից 7 տարի անց է մասնատված արձանը գտնվել
13701.05.2024, 20:36Գանձագողերը քանդում են Կապադովկիայում (Գամիրք) պահպանված միակ հայկական եկեղեցին
12901.05.2024, 17:18«Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան
15730.04.2024, 19:48Երվանդ Քոչարի մեծածավալ «Ընդվզումը»՝ Պուշկինի փողոցի շենքերից մեկի ճակատին (լուսանկար)
17729.04.2024, 00:06