Վրաստանում դիմակավորված անձինք թալանել են հայաստանցի գործարարին
558
Շաբաթ, 13 հունվարի, 2018 թ., 14:40
Վրաստանի արևմտյան հատվածում գտնվող Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակում են գործել գործարարի վրա և թալանել նրան, հաղորդում է «Рустави 2»-ը: Տուժածը ՀՀ քաղաքացի, 31-ամյա Արթուր Սուքիասյանն է: Գուրիայի մարզում նա մի քանի խանութ ունի: Սուքիասյանի վրա հարձակում են գործել այսօր առավոտյան իր տան մուտքի մոտ: Դիմակավորված 2 տղամարդ բութ առարկայով հարվածել են նրա գլխին, ապա նրա մոտից 30 հազար լարի վերցրել (մոտ 11,7 հազար դոլար): Գործարարը պատրաստվում էր մեկնել Թբիլիսիի Լիլո շուկա իր խանութի համար ապրանք գնելու նպատակով, հենց այդ պատճառով նրա մոտ խոշոր գումար է եղել: Այժմ գործարարը հիվանդանոցում է: Բժիշկների խոսքով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ենթադրյալ հանցագործները դեռևս ազատության մեջ են: |
Ռուսաստանը կրկին հարվածել է Օդեսային․ կան տուժածներ (լուսանկար)
11811:06Բռնազավթված Քարվաճառում բեռնատարն ընկել է ձորը. կա զոհ
98Երեկ, 17:36Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով 19 մարդ է զոհվել (տեսանյութ)
405Երեկ, 11:06ՌԴ-ում ծառն ընկել է 5 տարեկան երեխայի վրա․ նա տեղում մահացել է (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել) (տեսանյութ)
260Երեկ, 10:18Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել
15730.04.2024, 22:18Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է
14930.04.2024, 21:54