«Ստացվում է`մեկ ամսով փոքրանալով, դարձել եմ 1942 թվի ծնված Սպիտակի բնակիչ, որի համար շատ երջանիկ եմ». Ռուբեն Մաթևոսյանն՝ իր ծննդյան օրվա առեղծվածի մասին
ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը տարվա մեջ երկու անգամ է ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորանքեր ստանում՝ դեկտեմբերի 12-ին և հունվարի 12-ին: MAMUL.am-ի թղթակցի զարմանքին, թե ինչպես է այդպես պատահել, որ սիրված երգիչը 2 տարեդարձ ունի, նա մանրամասնեց. «Ես ծնվել եմ 1941 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում, սակայն կարևորել եմ իմ հոր ծննդյան օրը, որը հունվարի 12-ին է ծնվել՝ Սպիտակում: Այսպիսով, անձնագրում ամրագրել եմ այդ օրը, որպես ծննդյան օր: Ստացվում է՝ մեկ ամսով փոքրանալով, դարձել եմ 1942 թվի ծնված Սպիտակի բնակիչ, որի համար շատ երջանիկ եմ»,- կատակեց Ռուբեն Մաթևոսյանը՝ կրկին հիշեցնելով, որ ծնվել և ապրում է Երևանում: Հիշեցնենք, MAMUL.am-ում արվեստագետի մասին վերջին հրապարակումը եղել է բնակարանի նվիրատվության առիթով, որի ժամանակ էլ նա մեր թղթակցի հետ զրույցում անկեղծացել էր, որ բնակարանի կարիք շատ խիստ ուներ և վերջապես կարող է նորմալ կյանքով ապրել: Այսօր Ռ. Մաթևոսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք կարգավորվե՞լ է կյանքը բնակարան ստանալուց հետո. «Հիմա ես իսկապես նորմալ կյանքով եմ ապրում: Այդ պահից սկսած՝ ես նոր կյանք եմ գտել: Իմ կյանքը միշտ է նոր գտնված, և Աստված է այն ինձ նվիրել, իմ բարի հանդիսատեսն է նվիրել, նաև դուք՝ լրատվամիջոցներդ եք նվիրել: Այնպես որ, ես բողոքելու տեղ չունեմ: Արվեստագետի համար ավելի մեծ պարգև չկա, քան այն, երբ մարդիկ հիշում են, թե երբ ես ծնվել: Հավատացե´ք, դա ավելին է, քան ծափահարությունը»,- ասաց սիրված արտիստը և հավելեց. «Ես շնորհակալ եմ իմ ծնողներին, որ հնարավորություն են տվել ինձ այս հրաշք աշխարհը տեսնելու, վայելելու, ընտանիք ունենալու, երգելու, ժողովրդի սիրուն արժանանալու, մեծ շքանշանների արժանանալու, ինչու ոչ՝ նաև բնակարանի և ամենակարևորը՝ ձեր ուշադրությանը, որ հիշում եք ինձ»: |
Սերգեյ Խաչատրյանը և Էդուարդ Թոփչյանը համերգային աննախադեպ շրջագայություն կունենան Հայաստանում
6402:06«Տալույս» երգչախումբը Հայաստանի ու Արցախի օրհներգերով ողջունեց Սրբազանի գլխավորած քայլերթը (տեսանյութ)
94Երեկ, 20:30«Բանվորի արձան»-ի տապալումից և անհետացումից 7 տարի անց է մասնատված արձանը գտնվել
13701.05.2024, 20:36Գանձագողերը քանդում են Կապադովկիայում (Գամիրք) պահպանված միակ հայկական եկեղեցին
12901.05.2024, 17:18«Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան
15730.04.2024, 19:48Երվանդ Քոչարի մեծածավալ «Ընդվզումը»՝ Պուշկինի փողոցի շենքերից մեկի ճակատին (լուսանկար)
17729.04.2024, 00:06