Ոստիկանությունը՝ «Ճվճվ Արոյի» երկրորդ որդուն բերման ենթարկելու մասին
Ոստիկանության աշխատակիցները Երևանի հյուրանոցներից մեկից հունվարի 9-ին, հայտնաբերել և բերման են ենթարկել «Ճվճվ Արոյի» մյուս որդուն՝ հետախուզվող Սերժ Վարդանյանին: 25-ամյա Սերժ Վարդանյանը հետախուզվում էր կողոպուտի և խուլիգանության մեղադրանքով: Վարդանյանի մեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է գազային ատրճանակ փամփուշտներով, բեռնախցիկում էլ՝ տարբեր երկրների համարանիշեր: Սերժ Վարդանյանը 2017 թվականի սեպտեմբերի լույս 12-ի գիշերը մի երիտասարդի պարանոցից պոկել է ոսկե շղթան՝ բացահայտ հափշտակելով այն: Ոստիկանները բերման էին ենթարկել Սերժ Վարդանյանին, նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն ստորագրությամբ բաց էր թողնվել: 2017 թվականի նոյեմբերի 26-ին Երևանի ռեստորանային համալիրի աշխատողներից մեկը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, որ 4 երիտասարդներ, այդ թվում՝ Սերժ Վարդանյանն, իրեն քաշքշել և հարվածել էին, քանի որ ինքը նրանց նկատողություն էր արել հայհոյելու համար: Այս անգամ ևս Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել, և ստորագրությամբ բաց էին թողել: Հունվարի 9-ին քննչական կոմիտեն որոշում է կայացրել նրան հետախուզելու մասին, ժամեր անց Սերժ Վարդանյանը հայտնաբերվել և բերման է եթարկվել: Նա կալանավորված է: |
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել
127Երեկ, 22:18Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է
128Երեկ, 21:54Լոնդոնում տղամարդը սամուրայական թրով հարձակվել է անցորդների վրա․ երեխա է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 20:3016 տարեկան տղան նետվել է Կիևյան կամրջից. նրան ողջ են հայտնաբերել
108Երեկ, 13:18Կոլումբիայում ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր
355Երեկ, 09:48Օդեսայի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել
199Երեկ, 09:30