Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Լիբիայի ափերի մոտ առնվազն 50 ներգաղթյալ է զոհվել

413
Չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ., 16:40
Լիբիայի ափերի մոտ առնվազն 50 ներգաղթյալ է զոհվել

Առնվազն 50 ներգաղթյալ է զոհվել Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավակի կործանման հետևանքով, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իտալական Repubblica պարբերականին:

Պարբերականի տեղեկություններով՝ Լիբիայի ափային պահակախումբն օգնություն է հասել 3 նավակի, որում մինչև 300 մարդ է գտնվել:

Փրկարարների ժամանման պահին նավակներից մեկն արդեն խորտակված է եղել: Ողջ մնացածների խոսքով՝ առնվազն 50 ներգաղթյալ խեղդվել է: