Մահացել է լեզվաբան Գևորգ Թոսունյանը
Այսօր վախճանվել է լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր Գևորգ Թոսունյանը: Այս մասին հայտնել է նրա թոռը՝ Գևորգ Թոսունյանը: Գևորգ Թոսունյան ավագն ավարտել է ՀՊՄԻ (1962): 1977-ից՝ ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի գիտաշխատող, 1992-94-ին, միաժամանակ՝ ԵՊՀ, 1995-98-ին՝ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի դասախոս: Աշխատությունները [«Գրաբարի նախադրությունները (5-11-րդ դդ.)», 1983] վերաբերում են գրաբարի առանձին հարցերի: Լույս է ընծայել Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» (1972) երկի, Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգության» (հատոր 1-2, 1975-78) պոեմի բնագրային համաբարբառները, գրաբարից արևելահայերենի է փոխադրել և հրատարակել Ղ. Ալիշանի «Արցախ» (1993), Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց պատմություն» (1996), Վարդան Արևելցու «Տիեզերական պատմություն» (2001) երկերը, կազմել «Թևավոր խոսքեր» (1989), ասույթների ժողովածուն: |
«Բանվորի արձան»-ի տապալումից և անհետացումից 7 տարի անց է մասնատված արձանը գտնվել
12501.05.2024, 20:36Գանձագողերը քանդում են Կապադովկիայում (Գամիրք) պահպանված միակ հայկական եկեղեցին
11801.05.2024, 17:18«Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան
14330.04.2024, 19:48Երվանդ Քոչարի մեծածավալ «Ընդվզումը»՝ Պուշկինի փողոցի շենքերից մեկի ճակատին (լուսանկար)
17029.04.2024, 00:06Պեղվում է Չեսար Օրբելյանի ապարանքը Հորսում (լուսանկար)
16528.04.2024, 23:48Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը (տեսանյութ)
19027.04.2024, 23:18