ԱՄՆ-ում 18 մարդ «պայթուցիկ» ցիկլոնի զոհ է դարձել
1664
Շաբաթ, 06 հունվարի, 2018 թ., 12:01
![]() ԱՄՆ-ում այսպես կոչված «պայթուցիկ» ցիկլոնը տարածվել է Ատլանտիկայից մինչև Նոր Անգլիա: Տեղ-տեղ օդի ջերմաստիճանը հասնում է մինչև -20°-ի ուժգին քամու պատճառով: Բոսթոնում ցուրտ եղանակը «սառցե» ջրհեղեղի պատճառ է դարձել: Փրկարարները մարդկանց տարհանել են մետրոյի կայարաններից, մարդիկ արգելափակվել են մեքենաներում և տներում: Վթարային ծառայությունները ստիպված են եղել անջատել քաղաքի էլեկտրականությունը: Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում եղանակային ցուրտ պայմանների զոհ է դարձել 18 մարդ: Նրանց մեծ մասը զոհվել է ճանապարհներին՝ չկարողանալով սառած մայրուղիներում կառավարել մեքենաները: Նյու Յորքում ձնաբուքն ավարտվել է, սակայն օդի ջերմաստիճանը -11° է, փողոցներում ավելի քիչ մարդիկ են նկատվում, որտեղ սովորաբար բազմաթիվ զբոսաշրջիկներ են լինում: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Տուապսեում արտակարգ դրություն է հայտարարվել (տեսանյութ)
148Երեկ, 23:46
«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը
106Երեկ, 23:06
Իսրայելը 450 տոննա պայթուցիկով ոչնչացրել է լիբանանյան ստորգետնյա թունելների ցանցը
156Երեկ, 23:04
Տուապսեն կրակի մեջ է անօդաչու թռչող սարքի հերթական հարվածից հետո. #DW (տեսանյութ)
140Երեկ, 22:58
Հրազդան կամրջի տակ երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
93Երեկ, 21:06
Աթենքում 89-ամյա տղամարդը կրակել է որսորդական հրացանով և վիրավորել հինգ մարդու (տեսանյութ)
252Երեկ, 18:32






