Մինչև 6 ամսական երեխաների բացառապես կրծքով կերակրման ցուցանիշն աճել է. ԱՆ
Վերջին տասնամյակում մեր երկրում մանկական մահացության ցուցանիշը կիսով չափ նվազել է՝ 2016 թվականին կազմելով 8.8 պրոմիլե։ Հայաստանի ժողովրդագրական, առողջապահական 2015-2016թթ. հետազոտության տվյալներով վաղ հասակի (0-5 տարեկան) երեխաների թերաճության ցուցանիշը կրճատվել է գրեթե 2 անգամ՝ դառնալով 9%, իսկ մինչև 6 ամսական երեխաների բացառապես կրծքով կերակրման ցուցանիշն աճել է 10 տոկոսով՝ հասնելով 45%-ի: Երեխաների առողջության և սնուցման ոլորտում նման ցուցանիշների ապահովմանը մեծապես նպաստել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ իրականացված ծրագրերը։ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Երեխաների և դեռահասների առողջության բարելավման ռազմավարության», «Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգի» և «Կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագրի» համատեքստում իրականացված հիմնական միջոցառումներն ուղղված են նորածնային ծառայությունների հզորացմանը, առողջության առաջնային պահպանման համակարգի ուժեղացմանը, բժիշկների մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ինչպես նաև երեխաների սնուցման բարելավման հարցերով հանրային իրազեկմանը։ Երեխաների առողջության բարելավմանը և մանկական մահացության կրճատմանը միտված այս համագործակցությունը շարունակական է, հայտնում է առողջապահության նախարարությունը: |
#AstraZeneca-ն խոստովանել է, որ #COVID_19-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել
72630.04.2024, 23:24Կիրանցում սև բերետավորները հարվածել են մի աղջկա գլխին, մյուսի՝ որովայնին
38727.04.2024, 00:30Կիրանցում բերետավորների հարձակումից հետո կանանց են տեղափոխում շտապօգնության մեքենայով (տեսանյութ)
17126.04.2024, 23:24Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
17725.04.2024, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
14019.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
50018.04.2024, 12:24