Թլպատման ժամանակ բժիշկը սխալմամբ կտրել է երեխայի սեռական օրգանը
5544
Ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2017 թ., 00:00
![]() Մալայզիական Քաջանգ քաղաքում բժիշկը թլպատման վիրահատություն կատարելու ժամանակ լազերով անզգուշաբար հեռացրել է 10 տարեկան տղայի առնանդամը: Այս մասին գրում է The Malay Mail Online-ը: Դեպքը թեև տեղի է ունեցել մեկ տարի առաջ, բայց տեղական ԶԼՄ-ներին հայտնի է դարձել միայն այժմ, երբ կայացել է 52-ամյա բժիշկ Ալահարի Հաշիմանի դատական առաջին նիստը: Նա մեղադրվում է երեխայի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, ինչի համար նախատեսված է 2 տարվա ազատազրկում և գումարային փոխհատուցում: Երեխայի առողջական վիճակի մասին տվյալներ չեն հաղորդվում, իսկ կլինիկան, որ գործելիս է եղել ապօրինի, միջադեպից անմիջապես հետո փակվել է: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
