Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 08 մարտի, 2025 թ.

Ֆլորիդայում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

723
Երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2017 թ., 14:30
Ֆլորիդայում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ: Այդ մասին հայտնում է Associated Press-ը: Հաղորդվում է, որ Cessna 340 ինքնաթիռն աղետի է ենթարկվել օդ բարձրանալուց անմիջապես հետո՝ թռիչքուղու մոտակայքում: Աղետի պատճառները դեռևս հայտնի չեն:
5 զոհերի թվում են 70-ամյա օդաչուն, նրա 2 դուստրը, փեսան և ընտանիքի բարեկամը: Գործակալությունը նշում է, որ ընտանիքն ինչ-որ տեղ է մեկնելիս եղել՝ Սուրբ ծնունդը նշելու համար: