Այս համախտանիշով տառապող կանայք առավել շատ են հակված հանկարծամահության
![]() Համաձայն Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների հետազոտությունների՝ այն կանայք, ում մոտ նկատվում է անհանգիստ ոտքերի համախտանիշ, ունեն սիրտ-անոթային հիվանդություններից մահանալու բարձր ռիսկ: Այս մասին գրում է Medical Xpress: Հետազոտությանը մասնակցել է 57417 կին, միջին տարիքը՝ 67: Նրանց շրջանում հանկարծամահության ռիսկը կազմել է 43%: Հետազոտությունն անց է կացվել 10 տարի շարունակ: Ամեն 2 տարին մեկ կանայք հաղորդել են իրենց ինքնազգացողության մասին: 10 տարում գրանցվել է մահվան 6448 դեպք՝ տարատեսակ պատճառներից: Հայտնաբերել կապն անհանգիստ ոտքերի համախտանիշի ու քաղցկեղից մահացության միջև չի հաջողվել: Գիտնականները նշել են, որ ԱՈՍ-ն ուղեկցվում է ճարպակալությամբ ու բարձր զարկերակային ճնշմամբ: Անհանգիստ ոտքերի համախտանիշին բնորոշ են այնպիսի զգացողություններ, ինչպիսիք են սրունքներով վազող մրջյուններն, էլեկտրական հոսքի զգացողությունը, ծակծկոցը, դողը, այրումը: Այս տհաճ զգացողություններն ի հայտ են գալիս հիմնականում գիշերը՝ քնելու ժամանակ և հանգստի պահին: Այս մարդկանց համար դժվար է լինում քնելը: ԱՈՍ-ի տարածված պատճառներն են՝ երկաթի ու B խմբի վիտամինների պակաս, շաքարային դիաբետ, ալկոհոլիզմ, երիկամային ու սրտային անբավարարություն, թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, անոթային անբավարարություն և այլն: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
