YouTube-յան հերթական տեսանյութը նկարահանելիս ամերիկուհին գնդակահարել է իր ընկերոջը
2069
Չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ., 11:10
![]() ԱՄՆ-ի Մինեսոթա նահանգի 20-ամյա բնակչուհի Մոնալիզա Փերեզը գնդակահարել է իր 22-ամյա ընկերոջը՝ Պեդրո Ռուիզին, YouTube-յան տեսանյութ նկարահանելու փորձի ժամանակ, գրում է The Star Tribune-ը: Իրենց YouTube-յան ալիքում տեղադրելու համար երիտասարդ զույգը տեսանյութ է նկարահանել, որում աղջիկն ատրճանակից կրակ է բացել տղայի ուղղությամբ, ում ձեռքին գիրք է եղել՝ պաշտպանվելու համար: Աղջիկը կրակ է բացել կես մետր հեռավորությունից, և փամփուշտն, անցնելով գրքի միջով, հայտնվել է Ռուիզի կրծքի մեջ: Տղան ստացված վնասվածքից մահացել է: 20-ամյա Մոնալիզա Փերեզն ընդունել է իր մեղքը: Նա 6 ամիս կալանքի տակ կմնա, որից հետո 10 տարի իրավապահների վերահսկողության տակ կգտնվի: Նշվում է, որ դեպքից առաջ աղջիկը գրել է, որ նման տեսանյութ նկարահանելն ընկերոջ գաղափարն է եղել: |

Տուապսեում արտակարգ դրություն է հայտարարվել (տեսանյութ)
148Երեկ, 23:46
«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը
106Երեկ, 23:06
Իսրայելը 450 տոննա պայթուցիկով ոչնչացրել է լիբանանյան ստորգետնյա թունելների ցանցը
156Երեկ, 23:04
Տուապսեն կրակի մեջ է անօդաչու թռչող սարքի հերթական հարվածից հետո. #DW (տեսանյութ)
140Երեկ, 22:58
Հրազդան կամրջի տակ երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
93Երեկ, 21:06
Աթենքում 89-ամյա տղամարդը կրակել է որսորդական հրացանով և վիրավորել հինգ մարդու (տեսանյութ)
252Երեկ, 18:32
