Սմարթֆոնների օգտագործումը մեծացնում է քաղցկեղի և անպտղության ռիսկը
![]() Քալիֆորնիայի առողջապահության նախարարությունը զեկույց է հրապարակել առողջության համար սմարթֆոնների վտանգի մասին: Զեկույցի հեղինակների կարծիքով՝ ապացույցներ կան այն մասին, որ սմարթֆոններից արձակվող էլեկտրամագնիսական ճառագայթումը մեծացնում է քաղցկեղի և անպտղության ռիսկը: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում: Չնայած հստակ կապ չի հայտնաբերվել սմարթֆոնների օգտագործման և տարբեր հիվանդությունների միջև, այնուհանդերձ, կան բավարար տվյալներ օգտատերերին, հատկապես երեխաներին, սմարթֆոնների պոտենցիալ ռիսկի մասին զգուշացնելու համար: Մասնագետները խորհուրդ են տալիս սմարթֆոնները պահել մարմնից մեկ կամ մի քանի մետր հեռավորության վրա: Զեկույցում նաև ասվում է, որ սմարթֆոնների օգտագործումը կարող է խախտել դեռահասների քունը, նրանց հոգեկան առողջությունն ու նպաստել ուշադրության կենտրոնացման խախտմանը: Մասնագետները խորհուրդ են տալիս նաև սմարթֆոնները քնի ժամանակ չթողնել բարձի տակ կամ անկողնու կողքին: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
