Մխիթարյանի և Մոուրինյոյի կոնֆլիկտի մանրամասները
1241
Ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ., 23:40
![]() Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Պորտուգալացի մասնագետը դժգոհ է եղել ֆուտբոլիստի՝ «Բրայթոն»-ի դեմ հանդիպմանը ցույց տված խաղից։ Մոուրինյոն իր դժգոհությունն է հայտնել Մխիթարյանին խաղը վերլուծելիս՝ ողջ թիմի մոտ։ Մխիթարյանը հակադարձել է մարզչի դիտողություններին՝ շարունակելով քննարկել դրանք վերլուծությունների սենյակից դուրս՝ միջանցքում։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը բաց է թողել թիմի վերջին 8 հանդիպումներից 7-ը։ Նոյեմբերի 25-ին նա փոխարինման է դուրս եկել «Բրայթոն»-ի դեմ խաղում՝ 71-րդ րոպեին։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
