Հայ նկարիչներ. Հակոբ Կոջոյան
![]() Հայ անվանի նկարիչ Հակոբ Կոջոյանը ժամանակակից հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիրն է: Կոջոյանը դեռ փոքր տարիքից զբաղվել է ոսկերչությամբ, զարդանախշությամբ, որն էլ եղավ նրա գրաֆիկայի հիմնական ոճը: Այսօր նկարչի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1883-ին՝ Ախլցխայում, իսկ մանկությունն անցել է Վլադիկավկազում: Կոջոյանի աշխատանքները ցուցադրված են Լենինգրադի, Կիևի ռուսական թանգարաններում, Մոսկվայի «Արևելքի ժողովրդների» թանգարանում և մեր Ազգային պատկերասրահում: Կոջոյանի ձեռագրին են պատկանում «Սասնա ծռեր» հայկական էպոսը, Թումանյանի «Փարվանան», Սայաթ-Նովայի երգերի ժողովածուն և այլն: Նա ստեղծել է արծաթե իրերի նմուշներ, նաև կերամիկայի և հախճապակու վրա է աշխատել: Այդ ոլորտում նկարչի արվեստն իր դրոշմն է թողել հետագա սերունդների ստեղծագործական ճաշակի վրա: «Նա եզակի էր ևʹ գունանկարում, ևʹ գրաֆիկայում, ևʹ կատարման ձևի մեջ: Նրա գեղանկարչությունն ունի հիանալի գույն. ոսկեգույնի ու նարնջագույնի համադրումը կապույտի հետ կտավին տալիս է թարմություն և մենք հիմա էլ, երբ Կոջոյանի կտավներին ենք նայում, թվում է, թե հենց այսօր արված աշխատանք է... ևʹ օդը, ևʹ գունային թարմությունը»,- այսպես է բնորոշում Հակոբ Կոջոյանին նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանն, ում խոսքով՝ Կոջոյանի ներդրումը մեծ դեր ունի հայ նկարչության մեջ: Կոջոյանն աշխատել է մինչև կյանքի վերջին օրերը: Հակոբ Կոջոյանը կյանքի վերջին օրերին փորձում էր կտավին հանձնել Անիի ավերակները: Նա հեռացավ՝ առանց ավարտելու վերջին ստեղծագործությունը, որն այսքան տարի անց պահվում է այնպես, ինչպես թողել էր վարպետը: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
11103:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
19200:26
«Մանկական Եվրոտեսիլ 2025»-ում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթեց Ֆրանսիան (տեսանյութ)
146Երեկ, 22:48
Թբիլիսիում ընթանում է «Մանկական Եվրոտեսիլ 2025-ը»․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
125Երեկ, 20:30
«Խոսել եմ Պ.Սևակի թոռան հետ, հորդորել հանել քանդակը»․ Զարուհի Մուրադյան
166Երեկ, 15:42
«Չէ, սա Ախուրյանցի Անոյի կիսանդրին չէ, սա Պարույր Սևակի արձանն է»․ համացանցի արձագանքը (լուսանկար)
152Երեկ, 09:42






