Սաուդյան Արաբիայում 35 տարվա մեջ առաջին անգամ կինոթատրոններ կբացվեն
1352
Երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ., 18:10
![]() Սաուդյան Արաբիայում 35 տարվա մեջ առաջին անգամ կինոթատրոններ կբացվեն, հաղորդում է The National-ը: Թագավորության մշակույթի և տեղեկատվության նախարար Ավադ բեն Սալեհ ալ-Ավադի խոսքով՝ արդեն սկսվել է լիցենզիաների տրամադրումը: Պլանավորվում է, որ բացումը կկայանա հաջորդ տարվա մարտին: Սաուդյան Արաբիայում ֆիլմերի հանրային ցուցադրությունն արգելվել էր 1980-ականներին: Կրոնական գործիչները նման միջոցառումները «անբարոյականություն» են համարում: Հաղորդվում է, որ այդ քայլն իրականացվում է «2030-ի տեսլական» ծրագրի շրջանակներում, որը ղեկավարում է թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը: Այդ նույն ծրագրի շրջանակներում 2018թ. Սաուդյան Արաբիայում կանանց թույլ կտան մեքենա վարել, ինչպես նաև սպորտային միջոցառումներ այցելել: |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
