Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.

Ո՞վ է երևանցիների նախընտրելի քաղաքապետի թեկնածուն ԳԱԼԱTV

101
Հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ., 18:08

Երևանի ավագանու անդամներն այսօր հավաքվել էին արտահերթ նիստի: Օրակարգի միակ հարցը քաղաքապետի ընտրության օրը որոշելն էր: ՀՀԿ-ում շտապում են: Առաջարկը՝ հուլիսի 16-ին ընտրություն անելն է: «Ելք» խմբակցության անդամները պնդում են՝ օգոստոսի 8-ն ավելի հարմար է: Բանն այն է, որ եթե հուլիսի 16-ին ավագանու անդամները քաղաքապետ չընտրեն, ապա Երևանի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն, և մեկամսյա ժամկետում պետք է կազմակերպվեն նոր ընտրություններ: «Ելք»-ը գտնում է, որ ոչ երևանցիները, ոչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ չեն շուտափույթ ընտրությունների: - Subscribe to our channel: https://www.youtube.com/user/tvgala?f... - Follow us on Twitter: https://twitter.com/GALATVNEWS - Find us on Facebook: https://www.facebook.com/GalaTV - Check our website: http://galatv.am/hy/