Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Տրամաբանական է, որ նրանք ևս հրավիրվեն հանձնաժողովի նիստին». Գևորգ Կոստանյան

462
Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ., 16:50
«Տրամաբանական է, որ նրանք ևս հրավիրվեն հանձնաժողովի նիստին». Գևորգ Կոստանյան

«Կկազմենք հրավիրման ենթակա բոլոր անձանց նախնական ցուցակն ու յուրաքանչյուր փաստաթղթի ուսումնասիրման ժամանակ կառաջանա այլ անձանց հրավիրման անհրաժեշտություն»,- գաղտնալսման հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ հրավիրվելու են և՛ ԱԱԾ, և՛ ՀՔԾ ղեկավարները, և՛ վարչապետը՝ հարցել են լրագրողները. «Տրամաբանական է, որ ինչ-որ մի փուլում այդ անձինք ևս հրավիրվեն հանձնաժողովի նիստին»: