Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Այս կյանքում ամեն մարդ ինքն է որոշում իր տեղը». այսօր Սոս Սարգսյանի հիշատակի օրն է

706
Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ., 17:10
«Այս կյանքում ամեն մարդ ինքն է որոշում իր տեղը». այսօր Սոս Սարգսյանի հիշատակի օրն է

«Այս կյանքում ամեն մարդ ինքն է որոշում իր տեղը»,- ասել է թատրոնի և կինոյի դերասան, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:

Այսօր Սոս Սարգսյանի հիշատակի օրն է. մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին թոքերի բորբոքումից:

Սոս Սարգսյանը հոգեբանական ռեալիզմի դպրոցի նշանավոր ներկայացուցիչներից է հայ բեմում:

«Ինչ որ մի ժամանակ մարդն ուզեց ինքն իրեն ճանաչել ու հորինեց թատրոնը։ Բեմը, թատրոնը ինձ համար մարդն է, նրա էությունը, շարժումը, կյանքը: Մենք դերասան չենք, մենք զինվոր ենք ու մեր զինվորի պարտքը պիտի կատարենք»,- կարծիք է հայտնել Սոս Սարգսյանը:

«Սոս Սարգսյանն ի՞նչ խաղաց. խաղաց հայի ճակատագիր, խաղաց հայի դառնություն, անգամ նրա ժպիտի մեջ կար հայի դարդը»,- վարպետի մասին ասել է ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը:

«Այս կյանքում ամեն մարդ ինքն է որոշում իր տեղը». այսօր Սոս Սարգսյանի հիշատակի օրն է
«Այս կյանքում ամեն մարդ ինքն է որոշում իր տեղը». այսօր Սոս Սարգսյանի հիշատակի օրն է

Սոս Սարգսյանը ծնվել է 1929-ին՝ Ստեփանավան քաղաքում։ Տեղափոխվելով Երևան աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954-1991-ին աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում՝ որպես դերասան։ 1991-ին հիմնադրել է Համազգային թատրոնը, որն էլ անվանվել է Սոս Սարգսյանի անունով:

Սիրված դերասանը նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։