Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Տաղարան» համույթը հանդես կգա ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգով

356
Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ., 17:40
«Տաղարան» համույթը հանդես կգա ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգով

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը հանդես կգա ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգով: «Իմ հայրենիք զիս կկանչէ» խորագիրը կրող երեկոն կանցկացվի սեպտեմբերի 27-ին՝ Կամերային երաժշտության տանը: Համույթը ելույթ կունենա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ: Երեկոյի ընթացքում՝ որպես մենակատարներ հանդես կգան Լուսինե Մարկոսյանը, Գալինա Ցոլակյանը, Գայանե Ղամբարյանը, Արսեն Ստեփանյանը, Հովսեփ Նշանյանը, Հասմիկ Մուրադյան-Հարությունյանը:

Համերգին կներկայացվեն ավանդական երաժշտության գոհարներ: Հավելենք, որ «Տաղարան»-ն ակտիվ գործունեություն է ծավալում, առաջիկա համերգն էլ նախատեսված է հոկտեմբերի 11-ին»: