Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Հիմա այլ իրավիճակ է». Արտյուշ Գրիգորյան

326
Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ., 19:10
«Հիմա այլ իրավիճակ է». Արտյուշ Գրիգորյան

«Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ավելի քան 20 տարի Հայաստանում ընտրությունները կեղծվել են։ Ինչ-որ մի տեղ որոշել են, թե ում դիմաց ինչքան ձայն պետք է գրվի, ով ինչքան պիտի «խփի» և ընտրությունները կազմակերպվել են հենց այդ տրամաբանությամբ։ Ու, բնականաբար, այդ որոշման արդյունքում որոշ կուսակցությունների իրական քվեները նվազեցվել են, որոշներինը հակառակը՝ ավելացվել, ինչքան անհրաժեշտ է, ու հետևաբար, ստացել ենք քվեների բաշխվածության կատաստրոֆիկ աղավաղված պատկեր։ Արդյունքում, դատելով նկարված թվերից, քաղաքական ուժերի իրական վարկանիշի մասին անհնար էր հստակ պատկերացում ունենալ։ Ենթադրելի է, որ նույնիսկ կուսակցությունները հենց իրենք չեն ունեցել պատկերացում իրենց իրական վարկանիշի մասին։ Հենց այս հանգամանքն էլ Հայաստանում քաղաքական դաշտի լիարժեք չկայացվածության պատճառներից մեկն է։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և ոչ թե օլիգարխիա, ուստի ժողովովրդի կամքը պետք է լինի առաջնային ու վերջ։

Հ․Գ․ Իհարկե չենք կարող պնդել, որ ընտրությունների այսօրվա արդյունքները նույնությամբ արտացոլում են նաև 5 կամ 15 տարի տարի առաջվա իրական պատկերը, որովհետև հիմա այլ իրավիճակ է»։