Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Տարկետման համար մղվող պայքարը շարունակվում է». Դավիթ Պետրոսյան

637
Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ., 11:05
«Տարկետման համար մղվող պայքարը շարունակվում է». Դավիթ Պետրոսյան

Այսօր, «Անի պլազա» հյուրանոցում տեղի կունենա տարկետման վերաբերյալ հետհեղափոխական առաջին հանրային քննարկումը. այս մասին հայտնել է «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ «ՏարկետումլինելուԱ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում գրելով.

«Ինչպես գիտենք տարկետման հարցը մնում է «Ռեստարտի» օրակարգում:

Հարգելի ուսանողներ,
Ինչպես գիտեք՝ 2017 թ․ հոկտեմբերի 16-ին սկսվեց «ՏարկետումլինելուԱ» նախաձեռնությունը, որը պայքարում էր կրթության համար տրվող տարկետման օրենքում կատարված փոփոխությունների դեմ։ Հեղափոխությունից հետո «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության, Կրթության և գիտության նախարարության և Պաշտպանության նախարարության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում՝ մոտ 140 ուսանող ստացան տարկետում։
Սակայն տարկետման խնդիրը շարունակում է մնալ «Ռեստարտի» օրակարգում, քանի որ օրենքում դեռ փոփոխություններ չեն արվել և խնդիրը շարունակում է մնալ չլուծված։
Վաղը՝ ժամը 12։00-ին, Անի պլազա հյուրանոցում տեղի կունենա տարկետման վերաբերյալ հետհեղափոխական առաջին հանրային քննարկումը
Հարցով մտահոգ բոլոր անձանց հրավիրում ենք քննարկման»։