Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ձեզ աթոռն է պետք, ուրիշ ոչինչ». Արթուր Հայրապետյան

372
Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ., 10:40
«Ձեզ աթոռն է պետք, ուրիշ ոչինչ». Արթուր Հայրապետյան

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լսեցի, որ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվել է ավագանու իր «կռիվ» տվող տեղից ու կրկին ԱԺ-ում կլինի։ Ի՞նչ է ստացվում, որ Նաիրան իր ընտրողներին չի հարգում և այն ճառերը, որ հրապարակներից դուրս էր արտանետում՝ սո՞ւտ էր։ Եթե ձեր սրտացավությունն ու անհանգստությունը Երևանի համար էր՝ երևանցու, ապա ինչու ընտրեցիր Նաիրա ջան, պատգամավորի աթոռը։ Մենակ չասեք, ԱԺ-ում ավելի շատ բան կա անելու, քան քաղաքապետարանում։
Ավագանու քո տեղը, քո ընտրողներն էին քեզ վստահել։ Բա ո՞ւր մնաց սրտացավությունդ. էն գործերը, որ դու ու քո թիմը քարոզարշավի ընթացքում խոստանում էիք, կարող էին (մասամբ) իրականություն դառնալ։ Գնայիր ավագանի ու քո ծրագրերը, խնդիրները քաղաքին վերաբերող, որը օգուտ կբերեր Երևանին, կյանքի կոչեիր, համատեղ այն մեծամասնություն կազմող ուժի, որը երևանցին ընտրեց՝ վստահեց։ Թև ու թիկունք դառնայիր քաղաքապետին։ Չէ.. որ ասում եմ սուտ եք։ Ձեզ աթոռն է պետք, ուրիշ ոչինչ։ Եթե սխալվում եմ, ապա հակառակը չեմ տեսել, որովհետև հակառակ տեղում ձեր շահն է, որ թաքուն լղոզել եք) բարեգործության/ անվան տակ»։