Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ՔՊ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին ևս կգնա միայնակ. «Ժամանակ»

288
Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ., 09:50
ՔՊ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին ևս կգնա միայնակ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ԱԺ արտահերթ ընտրություններին ևս կգնա միայնակ:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նշեց, որ իր կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» որոշում կկայացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել առանձին. «Մեր ցուցակում կընդգրկվեն հանրային գործիչներ, մասնագետներ, փորձագետներ, մարդիկ, ովքեր քաղաքական հավակնություններ ունեն և իրենց անցած ճանապարհը հայտնի է»:

Նրա խոսքով՝ ՔՊ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններից ևս ակնկալում է նույն պատկերը, ինչպիսին ստացվեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում»:

Մանրամասները՝ թերթի համարում: