Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ԲՀԿ-ի համար ընտրությունների արդյունքները շատ անսպասելի են եղել. «Հրապարակ»

257
Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ., 09:45
ԲՀԿ-ի համար ընտրությունների արդյունքները շատ անսպասելի են եղել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երևանի ավագանու ընտրությունների օրը ԲՀԿ թիմն ընտրության արդյունքներին հետևել է «կանյաչնիից», բայց առանց Ծառուկյանի։ Գրեթե ողջ խմբակցությունն է եղել։ Պատգամավորները վաղ առավոտից տարբեր շրջաններում հետևել են ընտրությունների ընթացքին, ապա հավաքվել գործարանի իրենց գրասենյակում։ Արդյունքները նրանց համար շատ անսպասելի են եղել։

Նաիրա Զոհրաբյանը երեկոյան 10-ին մոտ հեռացել է՝ «սիրտը չի դիմացել»։ ԲՀԿ-ում վերլուծել են, որ մարդիկ իրենց խաբել են կամ էլ վախեցել են գնալ քվեարկության՝ ընտրությունների նախորդ օրը ոստիկանության գործողություններով պայմանավորված։ Ի տարբերություն 25 հազար 219՝ 6,61 տոկոս քվե ստացած ԲՀԿ-ի, «Լույս» դաշինքում գոհ են իրենց ցուցանիշից՝ 18 հազար 112 ձայն կամ 4,98 տոկոս։ Նրանք համեմատվում են ԲՀԿ-ի հետ, և չի բացառվում, որ ապագայում քննարկեն կառավարությունից իրենց նախարարների դուրս գալու և իշխանություններին այլընտրանք դառնալու հարցը»։

Մանրամասները՝ թերթի համարում: