Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Երևանի Արտաշիսյան և Հալաբյան փողոցների չկարգավորվող անցումներում վաղվանից լուսացույց կգործի

503
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 20:35
Երևանի Արտաշիսյան և Հալաբյան փողոցների չկարգավորվող անցումներում վաղվանից լուսացույց կգործի

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 26-ից Երևան քաղաքի Արտաշիսյան (մանկական հիվանդանոցի մոտ) և Հալաբյան (24-59 շենքերի վերջնամաս) փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Արտաշիսյան և Հալաբյան փողոցների նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: